Բաժիններ՝

«Իրանը հանդես է գալիս Պակիստանի և Թուրքիայի հետ կապերի ամրապնդման օգտին». Հասան Ռոհանի

Իրանը հանդես է գալիս Պակիստանի և Թուրքիայի հետ կապերի ամրապնդման օգտին, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Ինչպես նշել է Ռոհանին, ինքն այդ հարցը քննարկել է իր թուրք և պակիստանցի գործընկերների հետ Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամների ղեկավարների 13-րդ գագաթաժողովում։

Իրանի նախագահի խոսքով՝ երեք երկրները մեծ հնարավորություններ ունեն կապերի ընդլայնման համար, այդ թվում՝ էկոնոմիկայի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։
Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամների ղեկավարների 13-րդ գագաթաժողովը կայացել է Իսլամաբադում մարտի 1-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031