Բաժիններ՝

Բրիտանացի լորդերը հավանություն տվեցին Brexit-ը դժվարացնող ուղղմանը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը պահանջել է, որ երկրի կառավարությունը Եվրամիության քաղաքացիներին երաշխավորի Brexit­ից հետո Մեծ Բրիտանիայում մնալու իրավունքը, տեղեկացնում է BBC-­ին:

Brexit-­ի մասին օրինագծի քննարկման ընթացքում, որին արդեն հավանություն է տվել Համայնքների պալատը, Լորդերի պալատի 358 անդամներ քվեարկել են այն բանի օգտին, որ փաստաթղթում ավելացվի կետ, որը Եվրամիության քաղաքացիներին թույլ տա Բրիտանիայում ապրել եւ աշխատել նաեւ Եվրամիության կազմից երկրի դուրս գալուց հետո:

Դրա դեմ հանդես են եկել պալատի 256 անդամներ: Ի վերջո նախաձեռնությունն ընդունվել է, եւ այժմ օրինագիծը վերստին քննարկման կուղարկվի Համայնքների պալատ, որը, սակայն, կարող է նաեւ հրաժարվել դրա մեջ մտցնել այդ ուղղումները:

Բրիտանական մամուլը նշում է, որ Լորդերի պալատի որոշումը Թերեզա Մեյի կառավարության առաջին խոշոր պարտությունն է Brexit­-ի ճանապարհին: Ավելի վաղ նա լորդերին հորդորել էր փաստաթուղթն ընդունել առանց ուղղումների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս