Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսին Թրամփի առաջին ուղերձը դիտել է շուրջ 47 մլն մարդ

ԱՄՆ­ի Կոնգրեսի Սենատին եւ Ներկայացուցիչների պալատին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ուղերձի հեռուստատեսային լսարանը կազմել է 46,82 մլն մարդ: Այս տվյալները մարտի 1­-ին հրապարակել է Nielsen ամերիկյան հետազոտական ընկերությունը:

Նրա տվյալներով՝ ԱՄՆ-­ի ղեկավարի ելույթը փետրվարի 28-­ի երեկոյան դիտել են երկրի ինը առաջատար հեռուստաալիքներով:

Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ­ի 44­-րդ նախագահ Բարաք Օբամայի առաջին ուղերձի լսարանը գերազանցել էր 52,37 միլիոնը, իսկ նրա նախորդինը՝ Ջորջ Բուշ կրտսերինը՝ 39,79 միլիոնը: Իսկ ահա «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը, որը փետրվարի 26-­ին անցկացվել է Լոս Անջելեսում, հեռուստաԷկրանների մոտ հավաքել Էր միայն շուրջ 32,9 մլն մարդ:

Թրամփի ելույթն առավել շատ մարդ է դիտել Fox News­ով (10.77 մլն), երկրորդ տեղում NBC­ն Է (9,14 մլն), երրորդում՝ CBS­ը (7,16 մլն)։

Ամերիկացիների գրեթե 80 տոկոսը դրական է արտահայտվել Կոնգրեսում նախագահ Դոնալդ Թրամփի ունեցած ելույթի առթիվ: Այդ մասին վկայում է  CNN հեռուստաընկերության եւ ORC սոցիոլոգիական ծառայության հարցումը, որի արդյունքները հրապարակվել են մարտի 1-­ին:

Այսպես, 78 տոկոսը հայտարարել է, որ լավ է վերաբերվում Թրամփի ելույթին, այդ թվում՝ 57 տոկոսը այն համարել է «շատ դրական»: Հարցվածների գրեթե 70 տոկոսը հայտարարել է,  որ Թրամփի ելույթն իրենց լավատեսություն է ներշնչել երկրի ապագայի նկատմամբ:

Թրամփը լավ գնահատական Է ստացել տնտեսության վերաբերյալ արած առաջարկությունների համար. 72 տոկոսը կարծում է, որ նա հանդես է եկել ճիշտ ուղղությամբ տանող քաղաքականության օգտին: Նաեւ 70 տոկոսը դրական է գնահատել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ նրա առաջարկությունները, 64 տոկոսը՝ առաջարկված հարկային բարեփոխումը, 62 տոկոսը՝ ներգաղթին, եւս 62 տոկոսը՝ առողջապահությանը վերաբերող առաջարկությունները, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս