Ալիկ Պետրոսյանի թիմակիցներն Արմավիրի մարզի գյուղերում 5000 դրամ ընտրակաշառք էին առաջարկում մարդկանց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Աժ պատգամավոր Ալիկ Պետրոսյանին պատկանող ՄԱՊ գինու և կոնյակի գործարանում սկսել են նախընտրական պատրաստությունները։

«Տնօրինությունը հրահանգել է աշխատակիցներին, որ յուրաքանչյուրը 4 ձայն պետք է բերի Պետրոսյանի օգտին։ «ՄԱՊ-ում նստած՝ գրում են յուրաքանչյուր աշխատակցի բերած տվյալները։ Երեկ էլ Պետրոսյանի թիմակիցներն Արմավիրի մարզի գյուղերում 5 հազար դրամ ընտրակաշառք էին առաջարկում մարդկանց»,- հայտնեց մեր աղբյուրը։

Փորձեցինք կապվել Ալիկ Պետրոսյանի հետ, սակայն վերջինս 2 օր է՝ հեռախոսազանգերին չի պատասխանում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031