«ԵՄ-ն պլանավորում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայից դուրս գալու հարցով գագաթաժողովը հրավիրել ապրիլի 6-ին». ԶԼՄ-ներ
ԵՄ-ն պլանավորում է հատուկ գագաթաժողով հրավիրել ապրիլի 6-ին, եթե Մեծ Բրիտանիան գործարկի ԵՄ-ից դուրս գալու գործընթաց, որի մեկնարկը նախատեսվում է այս ամիս, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Եմ-ում աղբյուրներին։
Երկրների ղեկավարները կարող են հավաքվել Բրյուսելում այդ օրը, որպեսզի ձևականորեն հաստատեն Brexit-ի հարցով բանակցությունների սկզբունքները, հայտնել են աղբյուրները։
«Այո՛, մենք կքննարկենք ապրիլի 6-ին»,- հայտնել է ԵՄ-ում աղբյուրը՝ խոսելով հնարավոր գագաթաժողովի մասին, որի ժամանակ ԵՄ երկրների ղեկավարների Եվրահանձնաժողովին կներկայացնեն իրավունք՝ Մեծ Բրիտանիայի հետ վարել բանակցություններ։
Փաստացի, Brexit-ի հարցով բանակցությունները կարող են տեղի ունենալ Մեծ Բրիտանիայի կողմից գործընթացը մեկնարկելուց 2 ամիս ոչ շուտ, հայտնել են աղբյուրները։