
Սկանդալ Ֆիյոնի շուրջ. նախագահի թեկնածուն դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ու նրա կինը ստացել են դատարան ներկայանալու ծանուցագիր, գրում է Le Figaro-ն։
Նախօրեին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պենելոպա Ֆիյոնը ձերբակալվել է, սակայն այդ տեղեկությունը հերքվեց։ Ներկայումս նա գտնվում է տանը։
Ծանուցագրերը վերաբերում են պետական միջոցների հափշտակությանն ու կեղծ աշխատանքի ընդունվելուն։ Փաստաթուղթը Ֆիյոնին ու նրա կնոջը պարտադրում է մարտի 15-ին և 18-ին ներկայանալ դատարան։
Ֆիյոնը հաստատել է, որ ստացել է դատարան ներկայանալու ծանուցագիր, որտեղ իրեն կարող են մեղադրանքներ առաջադրել։
Ֆիյոնի նախընտրական քարոզարշավի ղեկավար Պատրիկ Ստեֆանինին հրաժարական է ներկայացրել։