
Վրաստանը ՆԱՏՕ-ին առաջարկել է Փոթիում հիմնել առափնյա պահպանության բազա

Վրաստանի ԶՈՒ պետ Վլադիմիր Չաչիբայան լրագրողներին պատմել է իր երկրի և ՆԱՏՕ-ի համագործակցության մասին՝ կապված Սև ծովում անվտանգության ամրապնդման հետ, հայտնում է apsny.ge կայքը։
«Սև ծովում ՆԱՏՕ-ի հնարավոր ուժեղացման հնարավորություններից մեկը Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական նավերի հաճախակի այցերն են, սակայն այստեղ կա զսպող գործոն՝ Մոնտրյոյի կոնվենցիան։ Եվս մեկ ելք կա, եթե ՆԱՏՕ-ն օգնի Վրաստանին և Ուկրաինային ուժեղացնել ռազմական նավատորմը, ինչը կապված է մեծ ֆինանսների հետ, կամ օրինակ՝ Վրաստանի առափնյա գոտում հիմնվի առափնյա պահպանության բազա»,- ասել է Չաչիբայան։
«Փոթիի մերձակայքում՝ ռազմավարական նշանակություն ունեցող նավահանգստում»,- ճշտել է նա։