Բաժիններ՝

Թուրքիան 1.5 մլն դոլար կծախսի հայկական եկեղեցին գրադարանի վերածելու վրա

Թուրքական Կայսերի քաղաքում Սուրբ Աստվածամայր հայկական եկեղեցին կդառնա գրադարան, հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը։

Քաղաքի իշխանությունները պլանավորում են եկեղեցու վերակառուցման վրա ծախսել 1.5 մլն դոլար։ Ավելի վաղ հայկական եկեղեցին ծառայել է որպես ցուցասրահ, մարզասրահ, ոստիկանության բաժանմունք:

Եկեղեցու շենքում նոր գրադարանը կդառնա ամենամեծը քաղաքում, այն մինչև բացումը կստանա 50 հազար գիրք:

Բացի այդ՝ պլանավորվում է բացել սրճարան-գրադարան եկեղեցու վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո՝ 2017թ. աշնանը:

Hurriyet-ը հայտնում է նաև, որ հայկական եկեղեցին շատ հին է, սակայն թուրքական աղբյուրներում դրա հիմնադրման մասին հստակ տեղեկություններ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս