Բաժիններ՝

Թուրքիան վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ-ին

Թուրքիայի իշխանությունները կարող են մերժել ամերիկացի զինվորականներին մատչում տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազային, եթե Վաշինգտոնը համագործակցի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) և «Դեմոկրատական միության» (PYD) հետ Սիրիայի Ռաքքա քաղաքում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ գործողությունների շրջանակում։

Այս մասին հայտնում է Yeni Safak պարբերականը։
Աղբյուրի խոսքով՝ Անկարան դիտարկում է նաև իր օդային տիրույթը ԱՄՆ-ի ավիացիայի համար փակելու հնարավորությունը։

Ընդ որում՝ Վաշինգտոնի հետ բանակցությունների ընթացքում Թուրքիայի ներկայացուցիչները հայտարարել էին, թե դեմ չեն «Սիրիայի ազատ բանակի», ինչպես նաև քուրդ և արաբ բնակչության մասնակցությանը օպերացիային, որոնք բնակվում են քաղաքի մերձակայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031