«Բելառուսի և Վրաստանի միջև բաց համագործակցությունը կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար». Մարգվելաշվիլի
Բելառուսի և Վրաստանի միջև հաջող և բաց համագործակցությունը կարող է օրինակ հանդիսանալ մյուս երկրների համար։ Այս մասին, ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
«Կարծում եմ՝ Բելառուսի և Վրաստանի միջև հարաբերությունները կարող են օրինակ ծառայել, թե ինչպես կարող են համագործակցել երկրները։ Հուսով եմ՝ այսօր մենք ավելի շատ հնարավորությունների կհասնենք ու պայմանավորվածությունների»,- ասել է Վրաստանի նախագահը։
Նրա կարծիքով՝ 2015թ. ապրիլին Լուկաշենկոյի այցը Վրաստան նոր խթան է տվել միջպետական հարաբերությունների զարգացմանը։
«Ձեր այցը խթանեց, որպեսզի խորանան, հնարավորություններ ստեղծվեն հարաբերությունների զարգացման համար։ Վրաստանը հասկանում և աջակցում է Բելառուսին։ Մենք հիացած ենք այն ձեռքբերումներով, որոնք ունեք գյուղատնտեսական ոլորտում, բարձր տեխնոլոգիաների, ինդուստրիայի։ Մենք շատ շահագրգիռ ենք ուսումնասիրել այդ փորձը և զարգացնել համագործակցությունն այդ ուղղությամբ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին։