Բաժիններ՝

Արսեն Վենգերը ցանկանում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակումբից հեռանալու դեպքում ցանկանում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Վենգերի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, իսկ ակումբի ղեկավարությունը չի շտապում երկարաձգել համաձայնագիրը ֆրանսիացի մասնագետի հետ:

Վերջերս Վենգերը մերժել է չինական ակումբներից մեկի առաջարկը, որը պատրաստ էր վճարել մարզչին տարեկան 30 մլն ֆունտ, ինչը կդարձներ ֆրանսիացուն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը: Ավելի վաղ Վենգերը հայտարարել է այն մասին, որ «Արսենալից» հեռանալու դեպքում չի ավարտի մարզչական կարիերան:

Ինչպես գրում է The Telegraph-ը՝ Վենգերի համար նախընտրելի տարբերակը Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելն է, որն անցյալում բազմիցս կոնտակտի մեջ է եղել մարզչի հետ այդ հարցով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031