
«Երկրպագուներին քիչ է հետաքրքրում Կլիչկոն, նրանք ուզում են տեսնել իմ մենամարտը Ջոշուայի հետ». Դեոնթեյ Ուայլդեր

Գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Դեոնթեյ Ուայլդերը պատմել է IBF վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուայի հետ մենամարտ անցկացնելու ցանկության մասին:
«Երկրպագուներն ուզում են տեսնել Ջոշուա-Ուայլդեր մենամարտը: Նրանց քիչ է հետաքրքրում Կլիչկոն: Տարվա վերջում մենք Էնթոնիի հետ կարող ենք անցկացնել մեծ հավաքական մենամարտ: Մեզ պետք է պարզել՝ ով է այստեղ համար առաջինը:
Նա, ով կհավաքի բոլոր գոտիները, կստանա լուրջ ազդեցություն: Որովհետև հիմա բոլորը չէ, որ հասկանում են, թե ում մոտ որ գոտին է: Եթե ես եմ խառնում, էլ ի՞նչ կարող ենք ասել հասարակ երկրպագուների մասին»,- ասել է Ուայլդերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը