
Աարոն Գունարսոնը Եվրո-2016-ի մասնակցության պատվին սափրել է մորուքը

Խոստումը վերջապես կատարված է:
Իսլանդիայի հավաքականի ավագը կատարել է խոստումը, որը տվել էր դեռ Եվրոպայի առաջնության ժամանակ, և լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում:
«Խոստումը պետք է կատարել: Ներեցեք ուշացման համար, ես ուղղակի սպասում էի, որ մորուքս ավելի հզոր դառնա»,- ասել է Գունարսոնը երկրպագուներին:
Իսլանդիայի հավաքականը հասավ Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց ֆրանսիացիներին (2:5):
27-ամյա Աարոն Գունարսոնը հանդես է գալիս վալիական «Կարդիֆ Սիթիում»:
2016-17թթ. մրցաշրջանում կիսապաշտպանը դարձել է 2 գոլի և 3 ասիստի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը