
Բրիտանուհին ինքն իր հետ Է ամուսնանալու

Մեծ Բրիտանիայի Ռոթերեմ քաղաքի բնակչուհին ինքն իր հետ հարսանիք է անելու: Այս մասին գրել է The Daily Mirrorը:
39 տարվա ընթացքում Լին Գոլոգլին չի կարողացել իր համար կյանքի ընկեր գտնել, ուստի որոշել է դադարեցնել փնտրտուքը: Բրիտանուհին, որը բիզնեսվերլուծաբան Է աշխատում, կորցրել է որեւիցե ռոմանտիկ հարաբերություն սկսելու ցանկությունը:
Կինն ինքն իր հետ ամուսնության արարողությունը պլանավորել է ապրիլին: Միջոցառումը տեղի կունենա որպես ավանդական հարսանիք, որին կհրավիրվեն հյուրեր, իսկ հարսնացուն կհագնի ձյունափայլ զգեստ: Մեղրամիսը Գոլոգլին կանցկացնի Հռոմում (Իտալիա):
«Երիտասարդ ժամանակ մի անգամ ես նշանվել էի, բայց դա հիմարություն էր, եւ ոչ մի բան չստացվեց», ասել է նա:
Բրիտանուհու խոսքով՝ ամուսնության գաղափարն իր գլխում ծագել է ամերիկյան «Ընկերներ» կատակերգական սերիալի դիտումից հետո, որի գլխավոր
հերոսուհիներից մեկը նույն կերպ է վարվել: