![](/banners/BeFunky-design.jpg)
Ralph Lauren-ը հագուստի նոր հավաքածու է ներկայացրել
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/879163.jpg)
Ralph Lauren ամերիկյան մակնիշը ներկայացրել է հագուստի նոր հավաքածու: Շնորհանդեսը տեղի է ունեցել Նյու Յորքի Մեդիսոն Ավենյուի առաջատար բուտիկում: Այս մասին հայտնել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Մակնիշը փոխել է վաճառքների ռազմավարությունը, եւ նոր հավաքածուից իրեր գնելը կարելի կլինի արդեն ցուցադրությունից հետո: Ավելի վաղ դրան հարկ էր լինում սպասել մի քանի շաբաթ:
Ralph Lauren Corporation ամերիկյան ընկերությունը հիմնվել է 1967 թվականին: Առաջին բուտիկը բացվել է 1969 թվականին Նյու Յորքում՝ Մանհեթենի վրա: Այժմ բրենդը թողարկում է հագուստ, աքսեսուարներ, պարֆյումերիա, պերճանքի առարկաներ, ինչպես նաեւ ապրանքներ տան համար:
Լորենն ԱՄՆ-ի ամենահարուստ բնակիչներից մեկն է: Forbes հանդեսը նրա կարողությունը գնահատել է 6,2 մլրդ դոլար:
2015 թվականի գարնանը Լորենը հայտարարեց նորաձեւության տան ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին՝ թողնելով բրենդի կրեատիվ տնօրենի դիրքը: