Ինչ ժամացույց են կրում ֆինանսական աշխարհի ամենաազդեցիկ դեմքերը
Ձեռքի ժամացույցները իրենց գոյության 200 տարիների ընթացքում միշտ համարվել են տղամարդկանց նորաձևության կարևոր կոմպոնենտ։
Բացի բուն գործառույթից՝ ժամանակը ցույց տալուց, ժամացույցը համարվում է որոշ իմաստով նաև արվեստի գործ, որը սերտորեն ներդաշնակվում է կրողի անհատականության և ոճի հետ։
Business Insider-ը` թանկարժեք ժամացույցներ վաճառող Crown and Caliber ընկերության մասնագետների օգնությամբ, պարզել է, թե ինչ ժամացույցներ են նախընտրում ֆինանսական աշխարհի ամենաազդիկ դեմքերը։
Էնթոնի Սկարամուչչի (Anthony Scaramucci), SkyBridge Capital-ի նախկին սեփականատեր
2005 թվականին նա վաճառեց իր հիմնադրած SkyBridge Capital ընկերությունը։ Ոչ վաղ անցյալում խոսակցություններ էին շրջանառվում, որ Սկարամուչչին պաշտոն կզբաղեցնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում, սակայն այս պահին դա դեռ հարցական է։
Ջեյմս Գորման (James Gorman), Morgan Stanley
Գորմանը Morgan Stanley ամերիկյան ներդրումային բանկի գլխավոր տնօրենն է (բանկի ակտիվները 2015 թվականին գերազանցում էին 787 մլրդ դոլարը)։
Rolex Daytona – $12,198.99
Ռեյ Դալիո (Ray Dalio), Bridgewater Associates
Ռեյ Դալիոն Bridgewater Associates-ի հիմնադիրն է։ Bridgewater Associates-ը իր կառավարման տակ գտնվող ակտիվների ծավալով աշխարհի խոշորագույն հեջավորման հիմնադրամն է (hedge fund)։ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերությունը կառավարում էր ավելի քան 104 մլրդ դոլարի ակտիվներ։
Իսկ անձամբ իր՝ Դալիոյի կարողությունը մոտ 16.8 մլրդ դոլար է, և նա իրեն թույլ տալ ունենալ ամենաթանկարժեք ժամացույցները։ Սակայն չի խուսափում նաև համեմատաբար էժան ժամացույցներից։
Apple Watch – $269
Ստեֆան Շվարցման (Stephen A. Schwarzman), Blackstone Group
Չնայած 10 մլրդ դոլարի հասնող կարողությանը՝ Ստեֆան Շվարցմանը ճչացող ճոխությունների սիրահար չ։ Blackstone Group ընկերության տնօրենը նախընտրում է կրել համեստ Swatch։
Swatch Sistem51 – $150
Դեյվիդ Սոլոմոն (David Solomon), Goldman Sachs
Դեյվիդ Սոլոմոնը Goldman Sachs-ի նախագահն է։ Նա նույնպես ժամացույցի վրա մեծ գումար չի ծախսում։
Shinola Runwell Chronograph – $750
Սերխիո Էրմոտտի (Sergio Ermotti), UBS
Սերխիո Էրմոտտին UBS Group ֆինանսական ընկերության ղեկավարն է։ Ընկերությունը գտնվում է Շվեյցարիայում, Էրմոտտին էլ նախընտրում է շվեյցարական ժամացույցներ։
Rolex Daytona – $13,995
Լարրի Ֆինք (Larry Fink), Blackrock
Լարրի Ֆինքը աշխարհի խոշորագույն ֆոնդային կառավարիչ BlackRock ընկերության ղեկավարն է (ընկերության ակտիվները գերազանցում են 5 տրիլիոն դոլարը)։
Tag Heuer Grand Carrera – $4,657