Հրդեհ Սասունիկ գյուղում. տնակն ամբողջությամբ այրվել է

Փետրվարի 18-ին, ժամը 00:58-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ տնակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունիկ գյուղի Կարին թաղամասի 19-րդ փողոցում գտնվող տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:37-ին, մարվել՝ 07:06-ին: Այրվել են կենցաղային իրեր և տնակն՝ ամբողջությամբ (48 քմ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728