Բաժիններ՝

Երկրաբանները Երկրի նոր մայրցամաք են հայտնագործել

Խաղաղ օվկիանոսի ջրերի տակ՝ դրա հարավ – արեւմտյան մասում է գտնվում Զելանդիան՝ Երկրի ութերորդ մայրցամաքը: Այս եզրակացությանն են հանգել Նոր Զելանդիայի, Ավստրալիայի եւ Նոր Կալեդոնիայի երկրաբանները, հաղորդում է  Nature News հրատարակությանը:

Նոր մայրցամաքի տարածությունն զբաղեցնում է շուրջ հինգ միլիոն քառակուսի կիլոմետր: Դրա մեծ մասը՝ մոտավորապես 94 տոկոսը, գտնվում է ջրի տակ, վերերկրյա տարրերի թվում են Նոր Կալեդոնիա կղզիները եւ Նոր Զելանդիայի Հյուսիսային եւ Հարավային կղզիները:

Զելանդիան, գիտնականների գնահատումներով՝ սկսել է հնադարյան Գոնդվանա գերմայրցամաքից անջատվել շուրջ 100 միլիոն տարի առաջ: Դա հանգեցրել է երկրակեղեւի ձեւախախտման, ինչի հետեւանքով մայրցամաքի մեծ մասը հայտնվել է ջրի տակ:

Հեղինակներն առաջարկում են աշխարհագրական (անգլալեզու երկրներում ընդունված տերմինաբանության համաձայն) մայրցամաքների թիվը յոթից (Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ավստրալիա, Անտարկտիդա, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա) ավելացնել մինչեւ ութ՝ դրանում ներառելով Զելանդիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս