Բաժիններ՝

8 գործողություն, որոնք անելու դեպքում կփրկեք ձեզ շաքարային դիաբետից

Շաքարային դիաբետն ավելի վտանգավոր է, քան կարծում եք։ Marketium.ru կայքը գրում է, որ հատկապես վտանգավոր է այն հանգամանքը, որ այս հիվանդությամբ տառապող անձանց թիվը մեծանում է։ Հիվանդությունից խուսափելու համար կայքն 8 կանոն է ներկայացրել։

1. Սահմանափակեք շաքարի և պարզ ածխաջրերի օգտագործումը։ Օրգանիզմն արագորեն կլանում է այս մթերքներում պարունակվող շաքարը, որը միանգամից հասնում է արյանը։ Խթանվում է ինսուլինի արտադրությունը. հորմոն, որը շաքարը դուրս է բերում օրգանիզմից։ Եթե այս իրավիճակը պարբերաբար կրկնվում է, ինսուլինի արտադրման մակարդակը բարձրանում է, ինչը հանգեցնում է դիաբետի։

2. Պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Սպորտով զբաղվելու արդյունքում զարգանում է մկանային զանգված, ինչի արդյունքում հայտնվում են բազմաթիվ ռեցեպտորներ, որոնք կարգավորում են ինսուլինի մակարդակը։ Ճարպերն առավել արագ են այրվում։

3. Ջուր. գլխավոր ըմպելիքը։ Ջուրը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև մաքրում օրգանիզմը, կարգավորում ներքին օրգանների աշխատանքը։ Մինչդեռ մեզանից շատերն են անտեսում ջուրը՝ դրան փոխարեն մեծ քանակով սուրճ, թեյ և գազավորված ըմպելիք օգտագործելով։ Բացի այդ, ջուրն օգնում է ազատվել ավելորդ քաշից, իսկ ավելորդ քաշն ու դիաբետը միշտ ձեռք ձեռքի տված են քայլում։

4. Առողջ քաշ։ Ինչպես արդեն նշվեց, ճարպակալումը հաճախ ուղեկցում է դիաբետին։ Հատկապես որովայնի հատվածում կուտակվող ճարպը կարող է խանգարել լյարդի աշխատանքին և ներքին օրգանների բորբոքում առաջացնել։ Քաշի նվազեցման հետ մեկտեղ՝ նվազում է արյան մեջ շաքարի մակարդակը։

5. Սննդային մանրաթելեր։ Սրանք բարդ ածխաջրերն են պարունակում։ Դրանք հագեցածության զգացում են ապահովում՝ միևնույն ժամանակ մաքրելով նյութափոխանակության համակարգը։

6. Վիտամին D: Եթե այս վիտամինի քանակը բավարարում է օրգանիզմին, ոսկորները պինդ են լինում, լյարդը նորմալ աշխատում է, իսկ դիաբետով հիվանդանալու հավանականությունը՝ նվազում։ Բացի այդ, կարգավորվում է զարկերակային ճնշումը։

7. Կրճատեք կիսաֆաբրիկատների օգտագործումը։ Դրանց մեծ մասը տրանսճարպեր են պարունակում, որոնք կարող են առաջացնել սրտի հիվանդություններ, ճարպակալում, աթերոսկլերոզ։ Դրանք խանգարում են նյութափոխանակության գործընթացին, ինչը դիաբետի հասնելու առաջին աստիճանն է։

8. Թեյ և սուրճ։ Սրանք օգտակար են, եթե բավարար քանակով ջուր եք օգտագործում։ Դրանք պարունակում են հակաօքսիդանտ, որը լյարդից հեռացնում է շաքարը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս