
Ռոբերտո Մանչինին ամռանը կարող է գլխավորել «Բայերը»

Գերմանական ակումբն իտալացուն դիտարկում է՝ որպես Ռոգեր Շմիդտի փոխարինող:
Աշխատանք չունեցող «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչը կարող է աշխատանք գտնել Գերմանիայում: Ինչպես հաղորդում է Bild-ը, Մանչինիին, ով 2016թ. ամռանը հեռացավ «Ինտերից», հետևում է «Բայերը»: Ըստ աղբյուրի տեղեկության, «դեղագործների» ղեկավարները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Ռոգեր Շմիդտի աշխատանքից, ում հետ ակումբն անցել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, բայց Գերմանիայի առաջնությունում գրավում է 9-րդ տեղը: Տեղափոխությունը կարող է տեղի ունենալ այս ամառ:
Մանչինին երբեք չի խաղացել և չի աշխատել Գերմանիայում:
Որպես մարզիչ՝ Ռոբերտոն 3 անգամ «Ինտերի» հետ հաղթել է Իտալիայի առաջնությունը և 1 անգամ «Մանչեսթեր Սիթիի» հետ հաղթել է Պրեմիեր լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը