Տոկոսադրույքները 2016-ին նվազել են
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի և նրանց կողմից ընդունվող ավանդների միջին տոկոսադրույքները 2016 թվականի ընթացքում նվազել են։
Այսպես, մինչև մեկ տարի ժամկետով միայն դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը 2016 թվականի դեկտեմբերին կազմել է 15.38%, սեպտեմբերի 17.25%-ի և մարտի 19.11%-ի դիմաց։
ՀՀ դրամով ներգրավված ավանդների (մինչև 1 տարի ժամկետով) տոկոսադրույքները նույնպես նվազել են։ Այսպես, եթե մարտ ամսին դրամային կարճաժամկետ ավանդի միջին տոկոսադրույքը 11.45% էր, հունիսին այն բարձրացել է մինչև 12.81%, իսկ հետո նվազել՝ սեպտեմբերին կազմելով 11.76% և դեկտեմբերին՝ 9.82%։