Բաժիններ՝

6 նշան, որ կանդիդա սունկը «սպանում է» օրգանիզմը

Fitkacker.ru կայքը գրում է, որ կանդիդան սունկ է, որը սովորաբար փոքր քանակով ապրում է մարդու օրգանիզմում՝ նյութափոխանակության և օգտակար նյութերի յուրացմանը նպաստելու համար։ Սակայն, երբ դրա քանակը շատ է, այն կարող է վնասել աղիների պատերը և ընկնել արյան մեջ։ Կայքը ներկայացրել է նշանները, որոնք կարող են վկայել այս սնկի քանակի ավելացման մասին։

1. Հյուծվածություն և հոգնածություն։ Եթե հյուծվածություն և հոգնածություն եք զգում անկախ այն հանգամանքից, որ նորմալ քնում եք և հանգստանում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը՝ խորհրդատվություն ստանալու համար։

2. Նյութափոխանակության խնդիրներ։ Մշտապես այնպիսի խնդիրների առկայությունը, ինչպիսիք են որովայնի փքվածությունը, գազերը, փորկապությունը, վկայում են այն մասին, որ նյութափոխանակության համակարգում ինչ-որ բան այն չէ։ Պատճառներից մեկը կարող է լինել օգտակար բակտերիաների անբավարար քանակը, ինչը կարող է կանդիդոզի հետևանք լինել։

3. Տրամադրության անկումներ, գրգռվածություն և այլ խնդիրներ։ Կանդիդոզը կարող է ազդել նյարդային համակարգի վրա։ Երբ կանդիդայի քանակը դուրս է գալիս վերահսկողությունից, այն ճնշում է սերոտոնինի արտադրությունը, ինչի հետևանքով առաջանում են տրամադրության անկումներ, գրգռվածություն, տագնապներ, դեպրեսիաներ և այլ խանգարումներ։

4. Միզասեռական համակարգի կրկնվող վարակներ։ Այդ խնդիրների պատճառը հաճախ կանդիդոզն է լինում։ Կանդիդոզը կարող է փոխանցվել նաև սեռական ճանապարհով։

5. Սինուսիտ։ Այն կարող է առաջանալ տարբեր գործոնների պատճառով, այդ թվում՝ այս սնկի մեծ քանակի հետևանքով։

6. Հորմոնալ անհավասարակշռություն։ Կանդիդոզի հետևանքով կարող է լուրջ հորմոնալ անհավասարակշռություն առաջանալ։ Այն կարող է նաև խանգարել նիհարելուն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս