Բաժիններ՝

Անհավանական փաստեր կակաոյի մասին. ինչու է այն օգտակար հատկապես 40 տարեկանից հետո

Budetezdorovy.ru կայքը գրում է, որ կակաոն կարող է էներգիա հաղորդել, պաշտպանել վարակներից։ Այն կարող է նաև լավացնել տրամադրությունը։ Կակաոն պարունակում է նյութեր, որոնք լավացնում են հիշողությունը և խթանում ուղեղի աշխատանքը, կարգավորում արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Կակաոն ռեկորդակիր է օգտակար միկրոէլեմենտների պարունակությամբ, իսկ ցինկի պարունակության առումով չունի իրեն հավասարը։

Կակաոն պարունակում է սպիտակուցներ (12-15 տոկոս), ճարպեր, ածխաջրեր (6-10 տոկոս), B խմբի վիտամիններ, բջջանյութ և հակաօքսիդանտներ։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ կակաոն նաև միացություն է պարունակում, որը նպաստում է մարմնի բջիջների բազմացմանը, վերքերի ապաքինմանն ու կանխարգելում է կնճիռների առաջացումը։ Չնայած կակաոն ավելի շատ կալորիաներ է պարունակում, քան թեյն ու սուրճը, որոշ մասնագետների պնդմամբ՝ այն քաշի ավելացման չի հանգեցնում։ Կակաոյի նույնիսկ փոքր քանակը կարող է հագեցնել ձեզ։ Արդյունքում՝ շատ չեք ուտում։

Եթե ցանկանում եք նիհարել, կարող եք կակաո օգտագործել։ Բայց խորհուրդ է տրվում այն օգտագործել օրվա առաջին կեսին։ Եթե 40 տարեկանից բարձր եք, կակաոն կարող է հատկապես օգտակար լինել, քանի որ հարուստ է մագնեզիումով և վիտամիններով։ Կարող եք փորձել այս բաղադրատոմսը։ Ձեզ հարկավոր է.

• 2 բաժակ կաթ. եթե նշի կաթ օգտագործեք, ավելի համեղ կստացվի
• կես ճաշի գդալ կակաո
• 1 թեյի գդալ դարչին
• կես թեյի գդալ մանրացրած մեխակ
• մի պտղունց աղ։

Պատրաստման եղանակը։ Կակաոն լցրեք ամանի մեջ, ավելացրեք համեմունքները, կաթը, դրեք թույլ կրակի վրա, թողեք այնքան, մինչև բոլոր բաղադրիչները լուծվեն կաթի մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս