Google-ը զգեստ է մշակում անձնական տվյալների հիման վրա
Google-ը եւ Ivyrevel կանանց հագուստի ինտերնետ-խնութը, որը մտնում է H&M խմբի մեջ, մշակում են զգեստ, որն ստեղծվում է մարդու անձնական տվյալների հիման վրա: Շնորհանդեսից տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:
Զգեստը կստեղծվի այն տվյալների հաշվառմամբ, որոնք հավաքվել են Android-ի համար հատուկ հավելվածի միջոցով: Օրինակ՝ ծրագիրը կհետեւի հեռախոսի տիրոջ տեղաշարժումներին եւ նրա գտնվելու վայրին: Զգեստի մոտավոր արժեքը շուրջ 99 դոլար է, հավելվածի բետա-տարբերակը պլանավորում են գործարկել մինչեւ 2017 թվականի վերջը: