Անցած տարում Չինաստանից Հայաստան ներմուծումն ավելացել 13 տոկոսով
2016 թվականին Հայաստանը Չինաստանի հետ իրականացրել է 454 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի համեմատ, հայչինական առևտրաշրջանառությունը կրճատվել է շուրջ 5%-ով, ընդ որում՝ անկումը տեղի է ունեցել բացառապես Հայաստանից Չինաստան արտահանման ծավալների կրճատմամբ:
2016 թվականին Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է մոտ 96.38 մլն ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով կրճատվելով ավելի քան 40 տոկոսով, մինչդեռ Չինաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 357.65 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով շուրջ 13 տոկոսով:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 8.9 տոկոս: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո:
Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանում կառուցվածքում կազմել է 5.4 տոկոս, իսկ ներմուծման կառուցվածքում՝ շուրջ 11 տոկոս: