
ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիությամբ Հայաստանում առաջատարն է

«IPM Research» հանրային կարծիքի և մարքետինգի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հետազոտության արդյունքներով, ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ երկրի ամենաճանաչելի բանկը: 2016 թ. դեկտեմբերին Երևանի և Հայաստանի մյուս քաղաքների 18-ից մինչև 55 տարեկան 1200 բնակիչների միջև անցկացվեց «Տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիություն» հետազոտությունը:
Հետազոտության արդյունքում պարզվեց, որ Հայաստանում Top of Mind` առաջին հանպատրաստից նշում ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 1-ին տեղը: ՎՏԲ-Հայաստան Բանկի Top of Mind ցուցանիշը գրանցում է կայուն աճ, և այս տարի գրանցվեց ցուցանիշի ամենաբարձր մակարդակը՝ նախորդ արդյունքների համեմատ:
Բացի Top of Mind ցուցանիշից, որոշվել է Բանկի ընդհանուր հանպատրաստից իմացության, հուշմամբ իմացության մակարդակը և MA Index-ը, որը բնորոշում է բանկի դիրքը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցության մեջ ի թիվս այլ բանկերի: ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը բոլոր հիմնական ցուցանիշներով:
Բանկերի ցանկում ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է առաջատարի դիրքը նաև հուսալիության բոլոր հիշատակումներով: Բացի այդ, գրանցվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ վստահության ցուցանիշի աճի հստակ միտում՝ մինչև 31%: