Գեորգի Մարգվելաշվիլին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին
Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են «ռազմավարական հանդուրժողության» ռեժիմում։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։
«Ռուսաստանի հետ հարաբերություններն այն նույն ռեժիմում եմ, ինչպես նախկինում, այսինքն՝ ռազմավարական հանդուրժողության ռեժիմում, որն ունի իր բարդ կողմերը։ Նկատի ունեմ այն ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրերը, որոնք ձևակերպվել են Աբխազիայի և Ցխինվալի շրջանի հետ, և դրանք շատ խնդրահարույց են:
Մենք այս մասին խոսում ենք բոլոր միջազգային ասպարեզներում»,- հայտարարել է Մարգվելաշվիլին «Իբերիա» հեռուստաընկերությանմ հետ զրույցում:
2008թ. Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման։