Բաժիններ՝

Պուտինին «մարդասպան» անվանած Fox News-ի լրագրողն իր խոսքերի համար ներողություն կխնդրի 2023թ. ոչ շուտ

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հայտնի լրագրող Բիլ Օ’Ռայլին, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահին մեղադրել էր սպանությունների մեջ, հասկացրել է, որ եթե ինքը ներողություն խնդրի Ռուսաստանի նախագահից, ապա դա տեղի կունենա նվազագույնը 6 տարի անց։

«Ես աշխատում եմ այդ ներողության վրա, սակայն դա կարող է որոշ ժամանակ պահանջել։ Դա կարող եք ստուգել 2023թ.»,- հայտարարել է նա իր հեռուստաշոուի ժամանակ։
Ավելի վաղ Fox News-ի կորպորատիվ հեռահաղորդակցության բաժնի աշխատակից Ջեյմս Ռոքասը հայտարարել էր, թե Բիլ Օ’Ռայլին մտադիր է հանդես գալ բացատրությամբ՝ կապված Վլադիմիր Պուտինի հասցեին իր մեղադրանքների հետ։

«Պուտինը մարդասպան է», – հենց այս բառերով էր ձևակերպել իր հարցը լրագրողը Թրամփի հետ հարցազրույցի ընթացքում։

Լրագրողի խոսքերը բողոք էր առաջացրել ինչպես Մոսկվայում, որտեղ դժգոհ են Վլադիմիր Պուտինին մարդասպան անվանելու համար, այնպես էլ Վաշինգտոնում, որտեղ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականներից ոմանք քննադատել են Ամերիկային Պուտինի հետ համեմատելու որոշումը:

Վլադիմիր Պուտինը «մարդասպան» որակմանն անձամբ չի արձագանքել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս