Բաժիններ՝

Ռոհանին Մոսկվա այցի ընթացքում կքննարկի Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթաժողովին առնչվող հարցեր

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթաժողովի անցկացման ժամկետը կհամաձայնեցվի Իրանի նահագահ Հասան Ռոհանիի՝ Մոսկվա կատարելիք այցի ու մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանը:

«Մենք չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել ինչպես Իլհամ Ալիևի՝ մարտի առաջին օրերին Իրան նախանշված այցի ընթացքում, այնպես էլ մարտի վերջին Հասան Ռոհանիի՝ Մոսկվա այցի ժամանակ»,- ասել է Ջագարյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ տեղի կունենա Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը։
Առաջին եռակողմ գագաթաժողովը տեղի է ունեցել 2016թ. օգոստոսի 8-ին Բաքվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728