Ռուբեն Բաբայանը 60 տարեկան է
Հունվարի 20-ին Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշում էր ծննդյան 60-ամյակը՝ միաժամանակ առաջին անգամ հանդիսատեսի կարգավիճակում ներկա գտնվելով սեփական հոբելյանի առիթով Տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասանների նախաձեռնած անակնկալ «Նվեր-ներկայացմանը»:
Հոբելյանի առիթով Ռուբեն Բաբայանին շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ երեկոյին ներկա ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մշակույթի ոլորտում ունեցած ավանդի և 60-ամյակի առիթով Ռուբեն Բաբայանին պարգևատրեց Գրիգոր Նարեկացի հուշամեդալով:
Ռուբեն Բաբայանին շնորհավորելու էին եկել և միջոցառմանը մասնակցում էին ընկերները, մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչներ, դիվանագետներ, պարզապես նրա արվեստը երկրպագող հանդիսատես:
168.am-ը նույնպես մասնակցում էր արվեստագետի հոբելյանական երեկոյին: Մեր տեսախցիկը ֆիքսել ու ներկայացնում է Ռուբեն Բաբայանին շնորհավորելու եկած հանդիսատեսին և թատրոնի ջերմ մթնոլորտը: