![](/banners/BeFunky-design.jpg)
Պետդումայի կոմիտեն վավերացրել է «Թուրքական հոսքի» վերաբերյալ համաձայնագիրը
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/160513153119_duma_building_640x360_afp_nocredit.jpg)
Պետդումայի էներգետիկայի հարցով կոմիտեն աջակցել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը, հայտնում է RIA Novosti-ն։
Կոմիտեից հայտնել են, որ համաձայնագրի հիմնական դրույթներն ուղղված են թափանցիկ և կայուն նորմատիվա-իրավական բազայի ստեղծմանը, ներառյալ՝ հարկային և մաքսային ռեժիմները՝ ռուսական գազը Թուրքիա մատակարարելու համար։
Փաստաթուղթը կքննարկվի համապատասխան միջազգային կոմիտեի կողմից։