![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինն աշխարհում նավթի և գազի պահանջարկի աճ է կանխատեսում
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/v-putino-metine-spaudos-konferencija-73256980_640x420.jpg)
Ռուսաստանին անհրաժեշտ է օպերատիվորեն միջոցներ ներդնել նավթագազային նախագծերի ընդլայնման մեջ, որպեսզի բավարարի համաշխարհային պահանջարկը, որը միայն աճելու է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
«Մենք ձեզ հետ քաջատեղյակ ենք այն մասին, թե ինչ է տեղի ունենում համաշխարհային էներգետիկ շուկաներում, սակայն բոլորի համար ակնհայտ է, որ էներգետիկ ռեսուրսների նկատմամբ պահանջարկը մեր երկրում և ողջ աշխարհում միայն կավելանա, այդ թվում՝ կաճի ածխաջրածնային հումքի նկատմամբ պահանջարկը»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի շուկայի ընդլայնմանը, անհրաժեշտ է ժամանակին ընդունել ներդրումային որոշումներ։
Պուտինի խոսքով՝ չպետք է մոռանալ նաև սեփական տնտեսության մասին, որպեսզի «մենք երբեք չունենանք տնտեսության աճի սահմանափակումներ՝ կապված էներգառեսուրսների կամ համապատասխան ենթակառուցվածքների հետ»,- բացատրել է Պուտինը։