Մաքրեք հաստ աղին ու պահպանեք ընդհանուր առողջությունը
Հաստ աղու առողջությունը չափազանց կարևոր է, քանի որ այն մեծ նշանակություն ունի մարսողական համակարգի, իմունային համակարգի աշխատանքի և օրգանիզմում ջրային մակարդակի կարգավորման գործում:
Եթե հաստ աղին հստակ չի կատարում իր աշխատանքը, ապա կույր աղիում և ուղիղ աղիում թունավոր տարրեր են կուտակվում: Այս դեպքում սննդի տոքսիկ մնացորդները կպչում են հաստ աղու պատին և լցվում են դեպի արյուն:
Առողջ սննդի ընդունումն ու մարսումը տեղի է ունենում առողջ հաստ աղիի միջոցով՝ 24 ժամվա ընթացքում: Իսկ տոքսիններով լցված աղիի պատճառով կարող է փորկապություն առաջանալ: Այս դեպքում ավելորդ մնացորդները դանդաղ են տեղաշարժվում հաստ աղիով, իսկ դրանց դուրսբերումը լինում է ցավոտ:
Հաստ աղիում տոքսինների կուտակման նախանշանները
1. Մարսողական համակարգի խնդիրներ- փորկապություն, գազեր, որովայնի փքվածություն, ստամոքսի ցավ:
2. Ընդհանուր առողջական խնդիրներ-մկանային ցավեր և հոդացավեր
3. Վարքագծի փոփոխություններ-հոգնածություն, տրամադրության անկում, հիշողության խնդիրներ, դեպրեսիա
4. Իմունային համակարգի խնդիրներ-հեշտոցային ինֆեկցիաներ, միզապարկի ինֆեկցիաներ, թույլ իմունային համակարգ, մաշկային բորբոքումներ:
Հաստ աղու մաքրումը չափազանց կարևոր գործընթաց է, քանի որ, եթե հաստ աղին ի վիճակի չէ դուրս բերել տոքսինները, ապա ամբողջ օրգանիզմը ենթարկվում է տոքսինների ազդեցությանը:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի տնական միջոցներ, որոնք մաքրում են հաստ աղին:
Բաղադրատոմս-1
• 2 ճ/գ կիտրոնի հյութ
• 2 ճ/գ թխկու մրգահյութ
• 1/10 թ/գ կայենյան պղպեղ
• 280 գ ջուր
Բոլոր բաղադրիչները խառնեք և օգտագործեք 10 օր շարունակ՝ օրական 5-8 անգամ:
Բաղադրատոմս-2
Բաղադրություն
• 1 կիտրոնի հյութ
• 10 կաթիլ կիտրոնի յուղ
• 10 կաթիլ անանուխի յուղ
Բոլոր բաղադրիչները խառնեք 280 գ ջրով, խմեք երկու օրը մեկ անգամ՝ 14 օր շարունակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը