Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի հետ կապված մեծ հույսեր ունի

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, անգլիական «Մանչեստր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է 2017 թվականի սպասելիքներից:

«Ուզում եմ, որ 2017 թվականը «Մանչեստր Յունայթեդ»-ի և ֆուտբոլիստների համար լավ տարի լինի: Լիահույս եմ, որ լավ տարի կլինի, և մենք կպայքարենք բոլորի տիտղոսների համար: Թեպետ դեռ հեռու ենք առաջատարներից, սակայն չենք հանձնվել և մի շարք հանդիպումներ ունենք առաջիկայում»,- Մխիթարյանի խոսքը մեջ է բերում The Times of India-ն:

Անգլիայի առաջնության 17-րդ տուրից հետո «կարմիր սատանաներն» ունեն 30 միավոր և 6-րդ տեղում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031