Բաժիններ՝

Հայտնի մարդիկ, ովքեր մահացել են 2016 թվականին

Ընթացիկ տարին մոտենում է իր ավարտին: Ցավոք սրտի, այս ժամանակահատվածում կյանքից հեռացել են մի շարք երևելի մարդիկ՝ երաժշտության, կինեմատոգրաֆի, սպորտի ներկայացուցիչներ: 2016 թվականն արդեն անվանում են «սև տարի»:

Դևիդ Բոուի

Դևիդ Բոուի (անգլ.՝ David Bowie, հունվարի 8, 1947, Բրիքսթոն – հունվարի 10, 2016, Նյու Յորք), բրիտանացի ռոք երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր, նկարիչ և հնչյունային ռեժիսոր։ 50 տարի զբաղվել է երաժշտությամբ և հաճախ է փոխել ոճը, այդ իսկ պատճառով էլ նրան անվանել են «ռոք երաժշտության քամելեոն»: 1_640x420

Ալան Ռիքման

Ալան Սիդնի Պատրիկ Ռիքման (անգլ.՝ Alan Sidney Patrick Rickman, փետրվարի 21, 1946, Համմերսմիթ – հունվարի 14, 2016, Լոնդոն), բրիտանացի կինոյի և թատրոնի դերասան, կրկնօրինակող դերասան, ռեժիսոր։ «Ոսկե գլոբուս»,«Էմմի», BAFTA մրցանակների դափնեկիր։ 2_640x420

Ումբերտո Էկո

Ումբերտո Էկո (իտալ.՝ Umberto Eco, հունվարի 5, 1932, Ալեսանդրիա – փետրվարի 19, 2016, Միլան), իտալացի գրող, գիտնական, պատմաբան-միջնադարագետ, նշանագետ, գրաքննադատ։ Նրա առավել հայտնի գործերից են «Վարդի անունը» (Il nome della rosa, 1980), «Գեղեցիկի պատմությունը» (Historia de la belleza) և «Ֆուկոյի ճոճանակը» (Il pendolo di Foucault, 1988) գրքերը։ 3_640x420

Հարփեր Լի

Նելլ Հարփեր Լի (անգլ.՝ Harper Lee, ապրիլի 28, 1926, Մոնրովիլ – փետրվարի 19, 2016, Մոնրովիլ), ամերիկյան գրող, «Ծաղրասարյակ սպանելը․․․» (անգլ.՝ To Kill a Mockingbird, 1960) վեպի հեղինակ (Պուլիցերյան մրցանակ, 1962)։ 4_640x420

Նատալյա Կրաչկովսկայա

Նատալյա Լեոնիդովնա Կրաչկովսկայա (նոյեմբերի 24, 1938, Մոսկվա – մարտի 3, 2016, Մոսկվա), խորհրդային, ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ: 5_640x420

Գեղամ Գրիգորյան 

Գեղամ Միհրանի Գրիգորյան (հունվարի 29, 1951, Երևան – մարտի 23, 2016, Երևան), հայ օպերային երգիչ (տենոր), բեմադրիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)։ Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1982)։ 6_640x420

Յոհան Կրոյֆ

Յոհան Կրոյֆ (հոլ.՝ Hendrik Johannes Cruijff, ապրիլի 25, 1947, Ամստերդամ – մարտի 24, 2016, Բարսելոնա), հոլանդացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող։ 7_640x420

Զահա Հադիդ

Զահա Մոհամադ Հադիդ՝ (անգլ.՝ Zaha Mohammad Hadid հոկտեմբերի 31, 1950, Բաղդադ – մարտի 31, 2016, Մայամի) ծնունդով իրաքցի բրիտանացի ճարտարապետ և դիզայներ։ 2004 թ. հադիդը դարձել է Փրիթցքերի մրցանակին արժանացած առաջին կին ճարտարապետը։ 8_640x420

Փրինս

Փրինս Ռոջերս Նելսոն (անգլ.՝ Prince Rogers Nelson; հունիսի 7, 1958 – ապրիլի 21, 2016), ամերիկացի երաժիշտ, երգիչ, երգահան, բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկը: 9_640x420

Մուհամեդ Ալի

Մուհամմեդ Ալի (Մուհամմադ Ալի) (անգլ.՝ Muhammad Ali, հունվարի 17, 1942, Լուիսվիլ – հունիսի 3, 2016, Սքոթդեյլ) աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ։ 10_640x420

Օֆելյա Համբարձումյան

Օֆելյա Կարապետի Համբարձումյան (հունվարի 9, 1925, Երևան – հունիսի 13, 2016), հայ երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1959)։ 11_640x420

Ջին Ուայլդեր

Ջերոմ Սիլբերման (անգլ.՝ Jerome Silberman, հունիսի 11, 1933, Միլուոքի – օգոստոսի 29, 2016, Stamford) առավել հայտնի Ջին Ուայլդեր (Gene Wilder) բեմական կեղծանվամբ, ամերիկացի թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր և սցենարիստ։ Ուայլդերի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Վիլի Վոնկան և շոկոլադի ֆաբրիկան», «Չեմ տեսնում, չեմ լսում» և այլն։ 12_640x419

Լեոնարդ Քոհեն

Լեոնարդ Նորման Քոհեն (անգլ.՝ Leonard Norman Cohen, սեպտեմբերի 21, 1934, Վեսթմաունթ- նոյեմբերի 7, 2016, Լոս Անջելես), կանադացի պոետ, գրող, երգիչ, երգերի հեղինակ։ Առաջին բանաստեղծական հավաքածուն թողարկվել է 1956 թվականին։ 13_640x420

Ներսես Հովհաննիսյան

Ներսես Գեդեոնի Հովհաննիսյան (հոկտեմբերի 12, 1938, Երևան – հոկտեմբերի 23, 2016, Մոսկվա), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987), հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի դափնեկիր (2013)։ 14_640x449

Օլեգ Պոպով

Օլեգ Կոնստանտինովիչ Պոպով (հուլիսի 31, 1930, Վիրուբովո – նոյեմբերի 2, 2016, Դոնի Ռոստով), կրկեսի արտիստ, ծաղրածու։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)։ 15_640x420

Ֆիդել Կաստրո

Ֆիդել Ալեխանդրո Կաստրո Ռուս (օգոստոսի 13, 1926, Բիրան – նոյեմբերի 25, 2016, Հավանա) կուբացի հեղափոխական, Կուբայի նախկին նախագահ, Կուբայի հեղափոխական զինված ուժերի մայոր։ 16_640x420

Ֆաինա Մելնիկ

Ֆաինա Գրիգորևնա Մելնիկ (հունիսի 9, 1945, Բակոտա – դեկտեմբերի 16, 2016, Մոսկվա), խորհրդային սկավառականետորդ և գունդ հրող։ Եվրոպայի երկակի չեմպիոն (1971,1974), Օլիմպիական խաղերի հաղթող (1972) ոսկե մեդալակիր սկավառականետում մարզաձևում, երեք Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի բազմակի ռեկորդակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։ 17_640x420

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս