Բաժիններ՝

Հալեպն ավելի քան 13 հազար մարդ է լքել

Ապստամբների վերահսկողության տակ գտնվող արևելյան Հալեպի շրջաններից հեռացել է ավելի քան 13 հազար մարդ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։

«1 օրում զինյալների վերահսկողության տակ գտնվող շրջաններից Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ դուրս է բերվել 13 հազար 346 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5831 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նրանց բոլորին կտեղակայեն հատուկ մարդասիրական կենտրոններում, որտեղ կապահովեն տաք սնունդով, անհրաժեշտության դեպքում կցուցաբերեն բժշկական օգնություն։

Կենտրոնը տեղեկացրել է նաև, որ 728 զինյալ վայր է դրել զենքն ու անցել Հալեպի արևմտյան մաս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031