«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Վիգեն Սարգսյանն է
Նոյեմբերի 26-ին կայացավ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 16-րդ համագումարը, որը, հերթական լինելով, նաև նախընտրական էր։ Նախընտրական լինելով, նաև նախարարական էր, քանի որ համագումարից առաջ կուսակցությանն անդամագրվեցին նոր կառավարության գրեթե բոլոր նոր նախարարները։ Անգամ ու բոլորից առաջ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նա Հանրապետական դառնալուց առաջ այդ պաշտոնում հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց «ազգ-բանակ» գաղափարով և հատկապես օրենքի նախագծի փաթեթով, ըստ որի՝ զոհված զինծառայողների ընտանիքները և վիրավորված զինծառայողները կստանան ապահովագրավճարներ: Վիճահարույց նախաձեռնությունը հայտնի դարձավ «1000 դրամներ» անվանումով, քանի որ յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումար պետք է փոխանցվի ստեղծվելիք հիմնադրամին։ Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։