Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում. միջազգային մամուլ
Այսօր կեսգիշերին «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպա լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆեյենորդ» հանդիպումը:
Օրեր առաջ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նշել էր, որ Մխիթարյանը կմասնակցի այս հանդիպմանը: Պորտուգալացի մասնագետը նշել էր, որ Հենրիխին պետք չէ դուրս գալ խաղադաշտ 15-20 րոպեի համար, ինչը ենթադրում է, որ Մխիթարյանը կամ կլինի մեկնարկային կազմում, կամ կստանա 30 րոպեից ավելի խաղաժամանակ:
Այսպես են մտածում նաև անգլիական պարբերականները: Այսօր գիշերը կայանալիք խաղի նախնական մեկնարկային կազմերը կազմելիս գրեթե բոլոր պարբերականները նշել են, որ Հենրիխը դաշտ դուրս կգա առաջին րոպեներից:
Այսպես են մտածում այնպիսի հեղինակավոր պարբերականները, ինչպիսիք են «Daily Star»-ը, «90min»-ը ,«Express»-ը և այլն:
Սիրարփի Աղաբաբյան