
Հնդկաստանում գնացքի վագոնների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 120-ի

Հնդկաստանի հյուսիսային Ուտտար-Պրադեշ նահանգում ուղևորատար գնացքի 14 վագոնների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհերի թիվը հասել է 120-ի, հայտնում է Hindustan Times-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Ներկայումս դուրս է բերվել 116 մարդու մարմին, ևս 4 մարմինն արգելափակված է վագոններից մեկում, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Գնացքի վագոնների՝ ռելսերից դուրս գալու պատճառը դեռ հայտնի չէ: Գնացքում գտնվել է մոտ 500 ուղևոր, որոնց մեծ մասը ողբերգության պահին քնած է եղել: