
Չինաստանում նախկին պաշտոնյան ցմահ ազատազրկման է դատապարտվել կաշառք վերցնելու համար

Չինաստանի Շենսի նահանգի հողային և բնական ռեսուրսների վարչության նախկին պետ Վան Դենցզին ցմահ ազատազրկման է դատապարտվել 66.24 միլիոն յուան (մոտ 9.67 մլն դոլար) կաշառք վերցնելու համար:
Դատարանը պարզել է, որ Վան Դենցզին չարաշահել է իր ծառայողական լիազորությունները և 2003-2013թթ. կաշառքներ է վերցրել:
Նա նաև ցմահ զրկվել է քաղաքական իրավունքներից, իսկ նրա անձնական գույքը բռնագանձվելու է:
Պաշտոնյան սեպտեմբերին հեռացվել էր Չինաստանի Կոմկուսի շարքերից կուսակցական կարգապահությունը խախտելու համար: