Բաժիններ՝

«Cheat meal». շարունակեք քաղցր ուտելը՝ առանց գիրանալու

Հավատացեք, որ անգամ առանց իմանալու, թե ինչ է իրենից ներկայացնում «Cheat meal»-ը, կյանքում գոնե մեկ անգամ առերեսվել եք դրան: Պարզ ասած՝ հենց այսպես են կոչում մարզիկները դիետայի մանր խախտումները: Սակայն խոսքն ամենևին  գիշերային ժամերին ուտելու մասին չէ. դա սննդակարգի փոփոխությունն է, այսինքն՝ շաբաթական մեկ անգամ  կարելի է ուտել այն, ինչ ցանկանում եք: Սակայն պետք է որոշակի կանոններ պահպանել:

Մի խախտեք սովորական սննդակարգը

Եթե որոշել եք «Cheat meal» կազմակերպել չորեքշաբթի օրը, ապա սա չի նշանակում, որ այն ամբողջ օրվա ընթացքում միակ կերակուրն է լինելու: Մի հրաժարվեք սիրելի նախաճաշից կամ թեթև ընթրիքից: Շարունակեք հետևել ձեր սննդակարգին: Այսպիսով, դուք ոչ միայն հաճույք կստանաք, այլև ավելի շուտ կհագենաք:

«Cheat meal»-ի ընթացքում մի շեղվեք

Իհարկե, դժվար կլինի  կառավարել ախորժակը, սակայն մի մոռացեք, որ հեռուստացույցի կամ համակարգչի առջև նստած՝ 2 անգամ ավելի շատ ենք ուտում: Այնպես որ, խուսափեք հեռուստացույցի առջև ուտելուց:

buterbrod

Ճիշտ ժամանակ ընտրեք

«Cheat meal» կազմակերպեք օրվա առաջին կեսին, քանի որ այդ ժամանակ օրգանիզմը հասցնում է յուրացնել բոլոր ածխաջրերը:

Մի չարաշահեք «Cheat meal»-ը

Մի չարաշահեք  սննդի օգտագործումը: Շաբաթական մեկ օրը բավական է, որպեսզի օրգանիզմը դեպրեսիայի չենթարկվի:

«Cheat meal» կազմակերպեք պարապմունքներից հետո

Սպորտով զբաղվելուց հետո ձեր նյութափոխանակությունն ավելի արագ է աշխատում, հետևաբար ամբողջ կերակուրն է՛լ ավելի արագ է մարսվում: Իհարկե, այս կանոնը չի վերաբերում նրանց, ովքեր օրվա երկրորդ կեսին են պարապում:

utel

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս