Հայուհին բուժում է փողոցում հայտնված մարդկանց. «Արևելք»
Պատերազմի և տեղահանության հետևանքով փողոցում հայտնված հազարավոր երեխաներ տառապում են մաշկային հիվանդություններից: Սարսափելի է նայել նրանց ախտահարված ու բորոտ դեմքերին, գնդակոծությունից այրված մարմիններին, սակայն հայ բժշկուհի Էլիզ Պողոսյանի համար նրանք սիրելի մարդիկ են, որոնց կարող է օգնություն ցույց տալ և ապրելու հույս ներշնչել պատերազմի հիվանդություններից տառապող հազարավոր փախստականների:
«Արևելքի» փոխանցմամբ՝ բժշկական գիտությունների թեկնածու Էլիզ Պողոսյանն իր շարժական բժշկական մեքենաներով և բժիշկ-կամավորների թիմով շրջում է Իրաքյան Քուրդիստանի և Սիրիայի սահմանային այն վայրերում, որտեղ տեղահանությունից մարդկային խմբեր են կուտակված՝ զուրկ կյանքի տարրական պայմաններից, ջրից, օճառից, անկողնուց, բժշկական խնամքից: Այդ մարդիկ ճանաչում են Էլիզի ու նրա թիմի շարժական մեքենաները և հերթ են կանգնում՝ բուժվելու և հոգատարության նշույլ ստանալու ակնկալիքով:
Էլիզ Պողոսյանն իր թիմի հետ այդ ամենն անում է անվճար, ինքն էլ գաղթականի թոռ է և շատ լավ գիտի՝ ինչ է նշանակում տեղահանությունը, աքսորը, պատերազմը, մահը… Նրա տատերի ու պապերի պատմությունը կրկնվում է և՝ զարմանալիորեն այն վայրերում, որտեղ անցյալ դարասկզբին կոտորածներից ու մահից փրկած հազարավոր հայեր ապաստան են գտել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: