Բաժիններ՝

Որտեղի՞ց է սկիզբ առնում վատ տրամադրությունը, ու ինչպե՞ս պայքարել դրա դեմ

Լինում են դեպքեր, երբ մարդու տրամադրությունն առանց որևէ պատճառի ընկնում է: Այս դեպքում մարդիկ առաջին հերթին՝ փորձում են գտնել «վիտամիններ», որոնք կպայքարեն վատ տրամադրության դեմ: Այս վիտամինները հաճախ սնունդի տեսքով են լինում: Կան մի շարք մթերքներ, որոնք բարձրացնում են տրամադրությունը. հատկապես արդյունավետ է շոկոլադը: Սակայն սննդի միջոցով վատ տրամադրությունից ազատվելը կարող է ժամանակավոր բնույթ կրել: Որոշ ժամանակ անց մարդու օրգանիզմը կրկին անհարմարություն է զգում և ուղեղին ազդակներ է ուղարկում:

Հաճախ հենց ներքին վիճակի պատճառով տառապում է տրամադրությունը: Տրամադրության անկման հիմնական պատճառները շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններն են: Մնայուն սթրեսները, կյանքի խելահեղ ռիթմը, աղտոտված օդը, այս ամենը ոչ միայն խախտում է նյութափոխանակությունը, այլև հանգեցնում է  ազատ ռադիկալների կուտակման, որոնք էլ թթվայնացնում են բջիջները՝ արագացնելով ծերացման գործընթացը, վատացնելով արտաքին տեսքը: Այս ամենն ազդում է մարդու ինքնազգացողության և տրամադրության վրա: Արդյունքում՝ ի հայտ են գալիս մի շարք առողջական խնդիրներ:

Ինչպե՞ս են հակաօքսիդանտներն օգնում պայքարել վատ տրամադրության դեմ

Եթե ցանկանում եք ազատվել վատ տրամադրությունից և դեպրեսիայից, ձեզ անհրաժեշտ են հակաօքսիդանտներ: Մյուս բոլոր մեթոդները նույնպես կօգնեն: Հակաօքսիդանտների ազդեցությունը բարդ շղթայական համակարգ է: Սրանք հակաթթվայնացուցիչներ են, որոնք շրջափակում են ազատ ռադիկալները՝ նեյտրալացնելով իրենց ազդեցությունը: Այսինքն՝ հակաօքսիդանտային պրոֆիլակտիկան կանխարգելում է իմունային ուժերի կորուստը և պաթոլոգիայի զարգացումը:  Արդյունքում՝ բարձրանում են կենսական տոնուսն ու տրամադրությունը:

Կարդացեք նաև

Հակաօքսիդանտները լինում են բնական և  սինթետիկ: Բնական հակաօքսիդանտներ կարելի է գտնել  որոշ մթերքների բաղադրությունների մեջ: Ամենահզոր հակաօքսիդանտներից մեկը վիտամին  C-ն է: Ազատ ռադիկալների դեմ պայքարում առաջատար դեր են խաղում նաև վիտամին  E-ն, բետա-կարոտինը, լիկոպենը և սելենը: Այս օգտակար միկրոէլեմենտների առավելագույն չափաբաժինը  ստանալու համար պետք է ուտել կաթնամթերք, ընկուզեղեն, բուսական յուղեր, բանջարեղեն և մրգեր, ելակ: Սինթետիկ հակաօքսիդանտներ կարելի է գտնել դեղատներում: Նմանատիպ հավելումներն ուղղակի անփոխարինելի են՝ վատ տրամադրության դեմ պայքարում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս