Լավացրեք տեսողությունը
«Ognov» կայքն առաջարկում է բնական մի դեղամիջոց, որը կօգնի լավացնել տեսողությունն ու երիտասարդ տեսք ունենալ:
Այս դեղամիջոցի պատրաստման գործընթացը հեշտ է և պարզ: Բացի այդ, դեղամիջոցի համար անհրաժեշտ բաղադրիչները հասանելի են բոլորին: Ավելին, այս միջոցը կարելի է օգտագործել կարճատեսության դեպքում:
Այս բնական միջոցը չունի ոչ մի կողմնակի ազդեցություն, և, բացի այդ, այն մատչելի է, և ցանկացած մարդ այն կարող է օգտագործել:
Այն լավացնում է ոչ միայն տեսողությունը, այլև՝ աչքերի ներքևի մաշկն ու մազերը:
Ի՞նչ է անհրաժեշտ այս միջոցը պատրաստելու համար
- 3 պճեղ սխտոր
- 10 ճ/գ մեղր
- 200 գրամ կտավատի յուղ
- 4 կիտրոն
Օգտագործման եղանակը
Սխտորը մաքրեք, ապա մանրացրեք: Մաքրեք կիտրոնն ու մանր կտրատեք: Սխտորն ու կիտրոնը լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք բնական մեղրը և կտավատի յուղը:
Խառնուրդը խառնեք փայտե գդալով և պահեք սառնարանում:
Ամեն անգամ ուտելուց առաջ 1 ճ/գ չափով կերեք այս խառնուրդից:
Տեսողությունը լավացնելու համար՝ դեղամիջոցն օգտագործեք օրական 3 անգամ:
Մեղրի և սխտորի համադրությունը լավացնում է տեսողությունը: Բացի այդ, այս համադրությունը պաշտպանում է օրգանիզմն ինֆեկցիաներից: Երկու բաղադրիչներն էլ ունեն հակավիրուսային և հակաբակտերիալ նշանակություն, ինչը պաշտպանում է օրգանիզմը:
Այս միջոցի կանոնավոր օգտագործումը լավացնում է մաշկի և մազերի վիճակը: Այն լավացնում է արյան հոսքն ու շրջանառությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը