Դիմակ, որ ստիպում է մազերին երկարել
Պարբերաբար օգտագործման դեպքում խմորիչով դիմակները լավացնում են գլխի մաշկի արյան շրջանառությունը, սնուցում և ամրացնում մազերը, խթանում դրանց աճը, հեռացնում ավելորդ յուղոտությունը, մազերին ծավալ են հաղորդում և առողջ տեսք։ All-4-woman.ru կայքը գրում է, որ այս ամենը խմորիչի մեջ պարունակվող սպիտակուցի, հանքանյութերի, հատկապես՝ երկաթի, ցինկի, մագնեզիումի, կալցիումի, B խմբի, D, PP վիտամինների պարունակության շնորհիվ է։ Այս բոլորը միասին ապահովում են խմորիչով դիմակների արդյունքը։
Բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ ջուր
- 1 ճաշի գդալ խմորիչ
- 1 ճաշի գդալ շաքար
- 1 ճաշի գդալ մեղր
- 2 ճաշի գդալ մանանեխի փոշի
Պատրաստման եղանակը
- Խմորիչը լցրեք տաք ջրի մեջ, ապա շաքար ավելացրեք։
- Երբ խմորիչի ծավալը մեծանա, ավելացրեք մեղրը և մանանեխի փոշին։
- Դիմակը քսեք գլխի մաշկին և մազերի արմատներին։ Մազերին պոլիէթիլենային տոպրակ քաշեք և գլուխը փաթաթեք սրբիչով։
- Մեկ ժամ անց լվացեք գլուխը՝ օգտագործելով սովորական շամպուն։
Պղպեղով դիմակ
Բաղադրիչներ
- 30 գրամ խմորիչ
- 2 ճաշի գդալ պղպեղ
- 1 ճաշի գդալ ջուր
Պատրաստման եղանակը
- Խմորիչը լցրեք ջրի մեջ, ավելացրեք պղպեղը։
- Դիմակը քսեք գլխի մաշկին և մազերի արմատներին։ Մազերին պոլիէթիլենային տոպրակ քաշեք և գլուխը փաթաթեք սրբիչով։
- Դիմակը մազերին պետք է թողնել 20 րոպեից ոչ ավելի։ Հակառակ դեպքում մաշկը կարող է գրգռվել։
- 20 րոպե անց մազերը լվացեք՝ օգտագործելով սովորական շամպուն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը