Բաժիններ՝

Ինչ պետք է ասել երեխային, որպեսզի նա երջանիկ անձնավորություն մեծանա

«Այն, ինչպես մենք խոսում ենք մեր երեխաների հետ, ժամանակի ընթացքում դառնում է նրանց ներքին ձայնը»,- ասել է Պեգի Օ’Մարան, գրող, հրատարակիչ և «Mothering» («Մայրություն») լրագրի խմբագիր, 4 երեխաների մայր: Եվ դա փաստ է:

Խոսքերն ու արտահայտությունները, որոնք մենք բարձրաձայն արտասանում ենք, ինչպես նաև դրանց ուղեկցող տոնը, ձևը և արարքները, ուղղակի ազդեցություն են ունենում մեր երեխաների վրա: Այն ամենը, ինչ մենք ասում ենք մեր երեխաներին, մնում է գիտակցության խորքերում, մի վայրում, որտեղ մենք պահպանում ենք մեր արժանապատվության զգացումը, գոյության զգացումը, ինքնասիրությունը, մեր վախերն ու կասկածները:

Հազվադեպ կարելի է հանդիպել ծնողների, ովքեր իրենց երեխաներին չեն համարում յուրահատուկ: Լավ է, երբ մենք համարում ենք մեր երեխային յուրահատուկ անձամբ մեզ համար, ոչ ամենայուրահատուկն ամբողջ աշխարհում, և ոչ ավելի յուրահատուկ, քան յուրաքանչյուր ուրիշ երեխա, բայց, այսպես թե այնպես, նշում ենք յուրահատկությունը, որը հատուկ է մեր երեխային: Եվ օդային, ոչ երկրային խոսքեր օգտագործելու փոխարեն («Դու ամեն ինչ կարող ես»)՝ ուղղակի պետք է երեխային ասել ջերմ, սիրալիր, ճշմարտացի բառեր, որոնք չեն ստում, ուժեղացնում են և հանգստացնում: Այսպիսի բառերից մեր երեխաները կարող են օգտվել՝ ինչպես գործիքից, լինեն նրանք 5 թե 55 տարեկան:

40 գլխավոր արտահայտություններ, որոնք պետք է ասել երեխային, որպեսզի նա մեծանա ուժեղ և երջանիկ:

1. Զայրանալը նորմալ է: Ես կօգնեմ քեզ հանգստանալ:
2. Տխրելը նորմալ է: Ես կնստեմ քո կողքին:
3. Քեզ հիասթափված զգալը նորմալ է: Ես նույնպես դա զգացել եմ:
4. Դա նորմալ է:
5. Ինձ դուր է գալիս, թե դու ինչպիսին ես:
6. Դու կարևոր ես ինձ համար:
7. Ես լսում եմ:
8. Ես այստեղ եմ:
9. Դու պարտավոր չես ինձ երջանիկ դարձնել:
10. Դու ավելին ես, քան քո էմոցիաները, որովհետև դրանք կանցնեն:
11. Ես գլուխ կհանեմ էմոցիաներից, անկախ նրանից, թե ինչքան մեծ են դրանք:
12. Ես ուզում եմ նայել, թե ինչպես ես դու խաղում:
13. Իհարկե, ես կմիանամ քեզ:
14. Ես ուզում եմ պառկել քո կողքին:
15. Դու ստիպում ես ինձ ժպտալ:
16. Ես հավատում եմ քեզ:
17. Ես վստահում եմ քեզ:
18. Դու գլուխ կհանես դրանից:
19. Դու իդեալական չես, ես նույնպես, բայց մեր սերը կատարյալ է:
20. Շնորհակալություն:
21. Ես հպարտանում եմ քեզանով:
22. Ես ուրախ եմ, որ դու այստեղ ես:
23. Նորմալ է սխալներ թույլ տալը:
24. Մի շտապիր:
25. Դու ուժեղ ես:
26. Ես հպարտանում եմ, որ ես քո ծնողն եմ:
27. Դու համարձակ ես:
28. Ես ներում եմ քեզ:
29. Ես մտածում եմ քո մասին:
30. Ես կարոտում եմ քեզ:
31. Նորմալ է, որ դու փոշմանել ես:
32. Օգնություն խնդրելը նորմալ է:
33. Ես լսում եմ քեզ:
34. Ես տեսնում եմ քեզ:
35. Ներիր ինձ:
26. Դու իմ կյանքն ավելի լավն ես դարձնում:
37. Դու ընդունակ երեխա ես:
38. Դու արժանի ես:
39. Դու մեծ նշանակություն ունես ինձ համար:
40. Ես սիրում եմ քեզ այնպես, ինչպես դու ինձ:

Կա պատմություն ծեր ուսուցչի մասին, ով սովորեցնում էր իր աշակերտներին հիշել սուրբ բառերն իրենց սրտերի վրա. «Ինչո՞ւ մեր սրտերի վրա, այլ ոչ թե՝ սրտերի մեջ»,- հարցրեց մի աշակերտ: «Մենք տեղավորում ենք մեր բառերը մեր սրտերի վրա այնպես որ, այն օրը, երբ մեր սիրտը կոտրվի, դրանք ներս ընկնեն»,- պատասխանեց ուսուցիչը:

Եվ դրա համար պետք է երեխային ասել սիրո խոսքեր և արտահայտություններ և դնել դրանք երեխայի սրտի վրա: Եվ մի օր, այն պահին, երբ նա անվստահություն և ծանրություն կզգա սրտում, ապա ծնողական խոսքերը կարող են ներթափանցել ներս և հանգստացնել:
Եվ իհարկե, երեխային պետք է ասել ոչ միայն հատուկ արտահայտություններ, այլ նաև լինել անկեղծ և բաց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս