Ավելորդ քաշը հանգեցնում է ինտելեկտի մակարդակի իջեցման. գիտնականներ
Քաշի ավելացումը հանգեցնում է բորբոքումների զարգացման հաճախացման, այդ թվում նաեւ ուղեղի հյուսվածքներում, ինչը, պարզվում է, կապված է այն մարդկանց մոտ ինտելեկտի մակարդակի իջեցման հետ, որոնք ավելորդ կիլոգրամներ են հավաքել: Այս մասին գիտնականները հայտարարում են Brain, Behavior and Immunity. հանդեսում հրապարակված հոդվածում:
«Որքան բարձր է մարմնի քաշի ձեր ինդեքսը, այնքան ավելի շատ են բորբոքումները ձեր մարմնում: Մեր գործընկերները ցույց տվեցին, որ բորբոքումները, հատկապես ուղեղում, կարող են բացասաբար ազդել նրա աշխատանքի եւ մարդու մտավոր ունակությունների վրա: Մենք ցույց տվեցինք, որ այդպես էլ տեղի է ունենում, սակայն այդ էֆեկտի էությունը մնում է հանելուկ, «սեւ արկղ»: Դրա բացահայտումն անհրաժեշտ Է իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար»,-հայտարարել է ԱՄՆ-ի Թուսոն քաղաքի Արիզոնայի համալսարանի աշխատակից Քայլ Բուրասան:
Բուրասան եւ նրա գործընկեր Դեւիդ Սբարան այդ բացահայտումը կատարել են՝ մոտավորապես վեց տարի շարունակ հետեւելով մտքի սրության եւ քաշի փոփոխություններին գրեթե 20 հազար չափահաս մարդկանց եւ զառամյալների մոտ, որոնք ապրում են ԱՄՆ-ի տարածքում: Այդ դիտարկումների ընթացքոււմ գիտնականները կանոնավոր կերպով չափում էին գիտափորձի մասնակիցների քաշը, նրանց IQ-ն, ինչպես նաեւ վերցնում էին արյան նմուշները եւ այն մոլեկուլների կոնցենտրացիայի անալիզ անում, որոնք մատնաշում են օրգանիզմում բորբոքումների օջախների առկայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: