Բաժիններ՝

Եվրոպական կոնվենցիան տարածվում է սառեցված հակամարտությունների տարածքներում. Յագլանդ

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման օրը ԵԽԽՎ պատգամավորները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու կազմակերպության գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Ինչպես հաղորդում է ԵԽ պաշտոնական կայքը, հարցերն առնչվել են Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակին, Ուկրաինայում ծավալվող հակամարտությանը, ինչպես նաև Հալեպում ստեղծված իրավիճակին:

Մի շարք հարցեր էլ առնչվել են Հունգարիայում խոսքի ազատության խնդիրներին, «Brexit»-ին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող լարումներին:

Այս առնչությամբ Յագլանդը շեշտել է, որ իր տարեկան զեկույցում անդրադարձել է սառեցված հակամարտությունների գոտիներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին:

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան տարածվում է ամբողջ մայրցամաքի վրա՝ այդ թվում այդ տարածքներում, և մենք պետք է մուտք ունենանք, որպեսզի հետևենք նաև այս մարդկանց իրավունքների պաշտպանությանը, սակայն այդ հնարավորությունն այսօր չունենք»,­- ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս