Պաշտոնին հրաժեշտ կտա Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկը

168.am-ի տեղեկություններով, վաղը զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ կտա Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկը՝ ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Վերջինս ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը ստանձնել է 2008 թվականի մայիսից:

Մինչ այդ` 2001-2008 թվականներին, զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի, իսկ 1997-2001 թվականներին` ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնները: Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Պ. Սաֆարյանն արդեն ազատել է աշխատասենյակը՝ հավաքելով իր իրերը:

Տեսանյութեր

Լրահոս