Բաժիններ՝

Ինչպե՞ս են փոխվել առանձին ապրանքների արտահանման ու ներմուծման ծավալները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ արտահանման ծավալն աճել է 18.9%-ով և կազմել 1 մլրդ 129.7 մլն դոլար դոլար։ Ներմուծումը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ՝ նվազել է 2.1%-ով և կազմել 1 մլրդ 985 մլն դոլար։

Իսկ որքանո՞վ են աճել կամ նվազել առանձին ապրանքների արտահանման և ներմուծման ծավալները։ ԱՎԾ-ն ներկայացրել է նաև առանձին տվյալներ՝ խոշորացված 20 ապրանքախմբերի համար, որոնց հիման վրա կազմել ենք այս աղյուսակները։

Սկսենք արտահանումից։ Ինչպես տեսնում եք՝ տոկոսային առումով ամենից շատ աճել է կենդանական և բուսական ծագման յուղերի ու ճարպերի արտահանումը՝ 12.2 անգամ կամ 1126%-ով։ Սակայն այս ապրանքախմբի արտահանման ծավալը դեռ փոքր է՝ 624.1 հազար դոլար։

Արվեստի ստեղծագործությունների արտահանումն ավելացել է 3.9 անգամ, թղթի և թղթից իրերինը՝ 3 անգամ, կաշվի, մորթու և դրանցից պատրաստված իրերինը՝ 2.4 անգամ։

Կարդացեք նաև

Արտահանման մեջ տեսակարար կշիռ ունեցող թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումն աճել է 85%-ով՝ հասնելով 236.6 մլն դոլարի։ 28.7%-ով աճել է պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը՝ հասնելով 242.5 մլն դոլարի։

Իսկ արտահանման ամենախոշոր ապրանքախումբը՝ հանքահումքային արտադրանքը (հիմնականում՝ պղնձի խտանյութը), նվազել է 5.2%-ով և կազմել 300.2 մլն դոլար։ 12.1%-ով էլ նվազել է ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը՝ կազմելով 139.1 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ, խոշորացված 20 ապրանքախմբերից 15-ի դեպքում գրանցվել է աճ, 5-ի դեպքում՝ նվազում։

growth-ex

Ներմուծման դեպքում պատկերը հակառակն է։ 20 ապրանքախմբերից 12-ի դեպքում գրանցվել է ներմուծման ծավալների անկում։

Ներմուծման ամենախոշոր ապրանքախմբի՝ հանքահումքային արտադրանքի ներմուծումը նվազել է 8.8%-ով և կազմել 361.5 մլն դոլար։ Նշենք, որ այս ապրանքախմբի մեջ են մտնում նաև գազն ու նավթամթերքը։

Տոկոսային առումով՝ ամենից շատ նվազում գրանցել են բուսական ծագման արտադրանքի և տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալները, համապատասխանաբար՝ 25.8 և 22 տոկոսով։

growth-imp

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս